National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
07.12.2022
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները
1 / 4

Դեկտեմբերի 7-ի ԱԺ հերթական նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը:

Կառավարության հեղինակած երկրորդ ընթերցմամբ քննարկվող ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է պայմանագրային եւ զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ` «Պաշտպան հայրենյաց»: Ծրագիրը նախատեսում է շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո, Կառավարության սահմանված կարգով, պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն` ծառայության ժամկետը սահմանելով հինգ տարի: «Ինչպես նաեւ` պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս` նրանց համար սահմանել պատվովճար ստանալու իրավունք: Պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որն ազատորեն տնօրինվելու է»,- մանրամասնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար, եւ դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով: Ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ ընդունման շրջանակում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր առաջարկներ, որոնք չեն ընդունվել: Կառավարության նախաձեռնությամբ օրենքների նախագծերում կատարվել են տեխնիկական լրացումներ եւ փոփոխություններ:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է դեկտեմբերի 6-ին եւ 7-ին քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am